Ջրկոտեմ

jrkotem Պատկանում է խաչածաղկավորների ընտանիքին: Ապրում է ջրերի ափերին: Լւսասեր է: Ծաղկում է ամռան սկզբից մինչև աշնան սկիզբը: Աշնանը հասունանում են պտուղները: Օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ: Ունի միզամուղ հատկություն: Պարունակում է եթերային յուղեր, որը դրական է  նպաստում արյունատար անոթների վրա:

Քարասոխ

qarasox

Քարասոխ‚ քարասերմիկ‚ քարառվույտ‚ կաքավկրկուտ-  բազմամյա խոտաբույս է՝ 50-80 սմ բարձրությամբ: Արմատը խոշոր է‚ հաստ‚ մուգ կարմիր: Ծաղկում է հունիս-հուլիսին: Ծաղիկները մանր են‚ սպիտակա-կանաչավուն: Պտուղները սպիտակ‚ ձվաձև ու փայլուն են:

Բժշկության մեջ օգտագործում են բոլոր մասերը՝ արմատը‚ ցողունը‚ տերևները‚ ծաղիկները և պտուղները:

Վայրի սոխի տեսակ է: Բուսնում է քարափներին:

Փրփրուկ

prprukՓրփրուկ‚  գինար‚ հարսի պսակ, (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 15 (այլ տվյալներով 20), ՀՀ-ում՝ 2 տեսակ. Փրփրուկ  թաղանման‚  Փրփրուկ վեցաթերթ և Փրփրուկ  խոշորապտուղ: Առաջինը տարածված է Լոռու,Արագածոտնի,Գեղարքունիքի,Վայոց  ձորի,Սյունիքի մարզերում: Աճում է գետափերին, խոնավ մարգագետիններում , անտառի բացատներում և այլն: Երկրորդը` բոլոր մարզերում` չոր մարգագետիններում, թփուտներում, տափաստանային թեքություններում: Continue reading

Ղանձլամեր

xanzlamerԵղեբորբոս, ծննդյան վարդ, քրիստոսածաղիկ- գորտնուկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հանդիպում է Լոռու մարզի անտառներում և անտառեզրերին: Ցողունը բարձր է: Ծաղիկները խոշոր են, դեղնականաչավուն, կանաչավուն: Ծաղկում է հունիս-  հուլիսին: Պտուղը բազմատերևիկ է‚ սերմերը էլիպսաձև կամ գնդաձև՝ ատամնաձև ելուստներով:Թունավոր է: Օգտագործվում է բժշկության մեջ: Մեղրատու է:

Ձմերուկ

dzmerukԴդմազգիներին պատկանող բույս է: Ձմերուկը մշակում են առանձին դաշտերում՝ բանջարանոցներում: Ձմերուկի հայրենիքը համարվում է Աֆրիկան՝ Կալահարի կիսաանապատը, որտեղ անձրևները խիստ սակավ են: Հին ժամանակներից միշտ հայտնի է եղել Աստրախանի ձմերուկը: Չոր և քարքարոտ պայմաններում ձմերուկն ավելի քաղցր է, քան խոնավ կլիմայի պայմաններում: Հայաստանում գերակշռում են ձմերուկի <<Սուլթան>> և <<Չիթ>> տեսակները:  Continue reading

Ծիրան

ciranԾիրանենի, վարդազգիների ընտանիքի պտղատու ծառ է: Հայրենիքը Հայաստանն է: Ծիրանենու մշակության հնագույն օջախներ են նաև Չինաստանը և Միջին Ասիան: Հայտնի են ծիրանենու 8 վայրի տեսակներ:  Հայաստանի պայմաններում պտուղները հասունանում են հունիսի 15-ից օգոստոսի 20-ը: Ծիրանը չափազանց օգտակար, առողջարար միրգ է, որն իր մեջ պարունակում է կենսականորեն անհրաժեշտ շատ սննդանյութեր։ Continue reading