Skip to content
Հոկտեմբերի 26, 2015 / menqenqnordproc

26.10 — 30.10

26 հոկտեմբերի

Մայրենի՝ «Ուսումնական աշուն» նախագծի ամփոփում: Սովորողները ներկայացնում են իրենց աշխատանքը:

Լեզվական աշխատանք՝ Ծննդյան բարեմաղթանքներ Օֆելյային /մուտքագրում ենք կայքի «Մեկնաբանություններ» բաժնում/:

Ես և շրջ. աշխարհը՝ Մարդու զգայարանները: Բնագիտական փորձեր:

Շախմատ և տրամ. խաղեր՝ Շախմատային խնդիրներ Առնոլդ Միքայելյանի հետ:

27 հոկտեմբերի

Մաթեմատիկա` Բանավոր համրանք /թվի նկարագրում, բնութագրում, քառանիշ թվերի համեմատումը, գործողություններ քառանիշ թվերով/:

Մայրենի:Ընթերցանության նյութ` Կույրերի կարծիքը: Էլեկտրոնային աշխատանք` զգայարաններ:

Բնագիտական փորձեր զգայարանների մասին:

Տեխնոլոգիա: Աշխատանք ջրաներկով` Աշնանային տրամադրություն:

28 հոկտեմբերի

Մաթեմատիկա` Գումարման տեղափոխական և զուգորդական հատկությունները: Բանավոր համրանք, էլեկտրոնային առաջադրանք` Գումարման հատկությունները:

Մայրենի` «Մեր զգայարանները» նախագիծ: Հովհ. Թումանյան «Կույրերի կարծիքը»: Ասացվածքներ աչքի, ականջի, լեզվի, քթի մասին:

Մարմնակրթություն` Իսպանական ֆլեշ-մոբ մարմնամարզություն, էստաֆետային խաղեր:

29 հոկտեմբերի

Մաթեմատիկա՝ գումարման տեղափոխական և զուգորդական հատկությունները: Էլեկտրոնային առաջադրանք՝ Գումարման հատկությունները:

Մայրենի՝ Ասացվածքներ զգայարանների մասին /քիթ, ականջ, լեզու, աչք/:

ԱՌԱԾ-ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ

Աչքից հեռու` սրտից հեռու:

Աչքը տեսածից է վախենում:

Լավ է կույր աչք , քան կույր միտք:

Լավ է աչքդ դուրս գա , քան անունդ:

Ամեն ձայնի ականջ չեն դնի:

Լեզուն մեկն է , ականջը երկուսը , մի անգամ խոսիր , երկու անգամ լսիր:

Լեզուն բլբլում է , իսկ գլուխը չգիտի:

Լեզվի տակ ոսկոր չկա:

Լեզուն համ տուն կշինի , համ տուն կքանդի:

Ինքը պստիկ` լեզուն մեծ:

Քանի լեզու գիտես , այնքան մարդ ես:

Քիթդ ուրիշի գործերի մեջ մի խոթիր:

Քթից այն կողմ ոչինչ չի տեսնում:

30 հոկտեմբերի

Մաթեմատիկա` Բանավոր համրանք, գործողություններ բազմանիշ թվերով: Օրվա էլեկտրոնային առաջադրանքը` Բանավոր համրանք:

Մայրենի: Ընթերցանության նյութ` Աթ. Խնկոյան «Մկների ժողովը»: Քննարկում, աշխատանք տեքստի հետ:

Լեզվագործունեություն` Շաբաթվա լուրերի ամփոփում-ձայնագրություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր

Մեդիամանկավարժական բլոգ

Դասվարի նոթատետր. Աշխեն Գրիգորյան

%d bloggers like this: