Skip to content
Նոյեմբերի 7, 2015 / menqenqnordproc

Ուղղաթիռներին հյուր

DSCN7903DSCN7905«Ինձ շրջապատող աշխարհը» նախագծի շրջանակներում այսօր մեկնել էինք ճամփորդության դեպի ռազմական օդանավակայան: Ճամփորդությունը կազմակերպել էր մեր դասարանի Զավենի ընտանիքը: Զավենի հորեղբայրը մասնագիտությամբ օդաչու է և մենք հնարավորություն ունեցանք լինելու նրա աշխատավայրում և ծանոթանալու օդաչուի մասնագիտության նրբություններին:

Տպավորությունները անասելի մեծ էին: Հայոց բանակի օդաչու, մայոր Ղազարյանը մեզ ներկայացրեց ուղղաթիռների կառուցվածքը, տեսակները, պատմեց ռազմական օդաչուի մասնագիտության  մասին, ցուցադրեց Արցախյան հերոսամարտին մասնակցած մի շարք ուղղաթիռներ: Այնուհետև ինքներս բարձրացանք ուղղաթիռի մեջ, տեսանք օդաչուի խցիկը, իսկ ամենաշատը ոգևորվեցինք, երբ ուղղաթիռները սկսեցին պատրաստվել թռիչքի:  Զարմացանք, թե ինչպես այդ հսկա ուղղաթիռը երկինք բարձրանալուն պես սկսեց կամաց-կամաց փոքրանալ ու շուտով դարձավ մի փոքրիկ կետի չափ:

Այնքան տպավորված էինք, որ երբ վերադառնալու ժամանակն էր արդեն, Մարիան ասաց.

-Իսկ կլինի՞ մինչև դպրոց ինքնաթիռով գնանք:

Իսկ այսօրվանից մեր դասարանի բոլոր տղաները  (ինչու չէ, նաև աղջիկները) հաստատ որոշել են օդաչու դառնալ:

Շնորհակալություն Զավենի ընտանիքին` մեզ հրաշալի օր պարգևելու համար:

Լսեք Նարեկի ու Լիլիթի պատրաստած հարցազրույցը:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր

Մեդիամանկավարժական բլոգ

Դասվարի նոթատետր. Աշխեն Գրիգորյան

%d bloggers like this: