Skip to content
Նոյեմբերի 18, 2015 / menqenqnordproc

Բաց պարապմունք 3-1 դասարանում

Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Պարապմունքը վարում է ծնող, մասնագիտությամբ լրագրող Նելլի Ռաֆայելյանը: Ստորև ներկայացնում ենք պարապմունքի հակիրճ նկարագրությունը:

Ինչպես է ստեղծվում լրատվական թողարկումը

Ընդհանուր սկզբունքներ:  5 W-ի սխեման: Հեռուստատեսային հաղորդումների ժանրերը /հետաքննական ռեպորտաժ, հարցազրույց, իրադարձային ռեպորտաժ/:

Ստեղծել երեք աշխատանքային խումբ, համառոտ ներկայացնել խմբերից յուրաքանչյուրին իրենց իրադարձության մասին անոնս ու դրա շուրջ իրենք պատրաստեն լրատվական թողարկում: Իրենց միջից ընտրեն հաղորդավարին ու, լրագրողները՝ stand up- ներ- ով կառուցեն իրենց  լրատվական թողարկումը:

Խումբ 1-/ հետաքննական ռեպորտաժ/

Այլմոլորակայինը  իջել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բակ ու աննկատ մնացել երեք օր: Երեք օր հետո նրան հայտնաբերում է Երևան քաղաքի ոստիկանությունը: Ձեր խմբագիրը ուղարկում է ձեզ դեպքի վայր՝ ռեպորտաժ պատրաստելու: Ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին ասում է, որ այլմոլորակայինի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Նա հայերեն չի խոսում, ոտքից գլուխ կարմիր է և կասկածվում է գողության մեջ: Նրա նավում  հայտնաբերվել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասագրքերից մի քանի նմուշ, բիսկվիտ, հաց ու կարտոֆիլ, հեծանիվ, ջուր, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից երկու օր առաջ կորած մի համակարգիչ :

 

Խումբ 2-հարցազրույց

ժամանակի մեքենայով դուք տեղափոխվել եք 18-րդ դար,  Վենետիկ, Սուրբ Ղազար կղզի, որտեղ ապրում ու աշխատում է Մխիթար Սեբաստացին: Դուք պայմանավորվել եք նրա հետ հարցազրույց վարել: Ձեզ առաջարկում են  սպասել նրա սենյակում: Նա ուշանում է: Ու մինչ  կգա, դուք զննում եք շրջակայքը: Նկատում եք , որ Մխիթար Սեբաստացու սեղանին դրված է  մի բաժակ թեյ, եկեղեցու նախագիծ, տարբեր գրքեր, և հայոց լեզվի Բառագիրքը, որը նա դեռ չի ավարտել:  Նա Անգլիայից նվեր է ստացել երեք տարի առաջ ստեղծված մեխանիկական ճախարակ, որը 18 իլիկ է աշխատեցնում: Սեբաստացին ասում է, որ սա  մարդկության պատմության մեջ առաջին աշխատանքային գործիքն է, որը փոխարինում է ձեռքի աշխատանքին:  Հարցրեք, թե ինչու է գյուտարարությունը կարևոր: Հարցազրույցի ընթացքում Մխիթար Սեբաստացին նկատում է ձեր համակարգիչը և հետաքրքրվում: Ներկայացրեք նրան ինչ է համակարգիչը:

Հարցազրույց վարեք  Մխիթար Սեբաստացու հետ, նրան ներկայացնելով:

 

Խումբ 3-իրադարձային  ռեպորտաժ

Հարիսայի տոնը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Ձեր խմբագիրը ձեզ ուղարկել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, որտեղ տեղի է ունենում Հարիսայի տոնը: Նա ձեզ հանձնարարել է նկարահանել Հարիսայի օրհնությունը եկեղեցում, պարզել հարիսայի ծագման պատմությունը, երբ և ինչպես է սկսվել Հարիսայի ավանդույթը կրթահամալիրում, ովքեր են մասնակցում: Մինչև հարիսայի համտեսը, Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրի տնօրենը  հայտարարում է, որ կրթահամալիրը արժանացել է «Լավագույն հարիսա» հանրապետական մրցանակին: Բայց տնօրենը դեռ չի  հասցնում  ցույց տալ մրցանակը, երբ տեղի  է ունենում շատ անսպասելի մի իրադարձություն: Մտածեք այդ իրադարձությունը և պատրաստեք ռեպորտաժը:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր

Մեդիամանկավարժական բլոգ

Դասվարի նոթատետր. Աշխեն Գրիգորյան

%d bloggers like this: