Skip to content
Նոյեմբերի 19, 2015 / menqenqnordproc

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Այս շաբաթ ընդհանուր պարապմունքի պատասխանատուն 2-1 և 3-1 դասարաններն էին: Շաբաթը տոնական էր և որոշեցինք պարապմունքի ծրագիրն էլ տոնական ելևէջներով կազմել: Ամենահետաքրքիրը «Գուշակիր` ով է» էջը ստացվեց: Ամեն օր ներկայացնում էինք սեբաստացիներից որևէ մեկին և բոլորը պետք է գուշակեին, թե ում մասին է խոսքը: Նախապես ընտրում էինք, թե որ սեբաստացուն ենք ներկայացնելու, այնուհետև առանձնացնում էինք նրան բնութագրող հատկանիշները, բառերը և ունկնդիրներին ներկայացնում տեսանյութի միջոցով: Շարքը մեծ աշխուժություն մտցրեց պարապմունքի մեջ և յուրաքանչյուր օր շատերն անհամբերությամբ էին սպասում պարապմունքի այդ հատվածին: Շարքը կարող եք դիտել այս հղումներով` Սեբաստացի 1,  Սեբաստացի 2,  Սեբաստացի 3, Սեբաստացի 4,5:

Հաջողված էր նաև նոր ֆլեշմոբը, որն իսպաներեն է: Երգը լսել էի ամռանը, Իսպանիայում, որտեղ փոքրիկները մեծ խանդավառությամբ պարում էին: Հենց այնտեղ էլ մտածեցի, որ այն  մեր ուրախ կրթահամալիրում նույնպես մեծ աշխուժություն կառաջացնի: Տոնական պարապմունքի համար երկրորդ և երրորդ դասարանցիների խմբով փորձեցինք այն, պարեցինք, նկարահանեցինք: Այն ուրախ տրամադրություն է հաղորդում բոլորին: Արդեն սովորել ենք  նաև բառերը:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր

Մեդիամանկավարժական բլոգ

Դասվարի նոթատետր. Աշխեն Գրիգորյան

%d bloggers like this: