Skip to content
Հունվարի 21, 2016 / menqenqnordproc

Ռոդարիական պատումներ

Շարունակիր պատմություններից մեկը և տեղադրիր մեկնաբանությունների բաժնում: Կարող ես նաև նկարել:

***

Մի օր համակարգիչը զանգեց իր ընկեր նեթբուքին.

-Մկնիկս կորել է, կարո՞ղ է տեսել ես…

***

Մի օր գդալը հյուր գնաց թավայի տուն: Թավան էլ շերեփն էր փնտրում…

 

***

Անտառի բոլոր ծառերն իրար նման էին: Բայց մի ծառ կար, որ տարբերվում էր մյուսներից: Նա…

 

Մեկնաբանություններ (19)

Թողնել մեկնաբանություն
  1. marimadoyan / Jan 22 2016 1:22 ե.

    Ընկեր Աշխեն ես ձեզ շատ եմ կարոտել

  2. karsecyanmihran / Jan 22 2016 1:28 ե.

    Մի օր համակարգիչը զանգեց իր ընկեր նեթբուքին.

    — Մկնիկս կորել է, կարո՞ղ է տեսել ես…

    Նեթբուքը պատասխանում է.

    — Այո, իմ տանը 2 մկնիկ կա, կարո՞ղ է դրանցից մեկը քոնն է:

    — Այն կապույտ գույնի է:

    — Այո մեկը կապույտ է: Իսկ ի՞նչ է պատահել, ինչու՞ է իմ տանը:

    — Մենք վիճեցինք, նեղացավ ու գնաց, — ասաց համակարգիչը , — ես էլ մտածեցի, որ քո տանն է, քանի որ քո մկնիկի մոտ ընկերն է:

    — Արի մեր տուն կբարիշեք, մի բաժակ թեյ կխմենք և կգնաք տուն:

  3. marimadoyan / Jan 22 2016 2:16 ե.

    Մի օր համակարգիչը զանգեց իր ընկեր նեթբուքին.
    -Մկնիկս կորել է, կարո՞ղ է տեսել ես…
    -Ոչ չեմ տեսել, հիմա կգամ քո տուն և կմտածենք, թե որտեղ է գնացել:
    — Լավ, քեզ եմ սպասում:
    -Լավ, ուրեմն մկնիկը գնացած կլինի կատուների մոտ:
    -Արի գնանք կատուների մոտ:
    -Այստեղ կատու չկա:
    -Լավ, վաղը կգտնենք:
    -Ցտեսություն:
    -Ցտեսություն:

  4. ervandervadyan / Jan 22 2016 2:21 ե.

    Մի օր համակարգիչը զանգեց իր ընկեր նեթբուքին.
    -Մկնիկս կորել է, կարո՞ղ է տեսել ես:
    -Իսկ մկնիկդ ի՞նչ ձև ունի,-հարցրեց նեթբուքը:
    -Սովորական մկնիկ է,-պատասխանեց համակարգիչը:
    -Տեսել եմ,-ասաց նոթբուքը:
    -Ո՞րտեղ է,-հարցրեց համակարգիչը:
    -Իմ էկրանի մեջ է,-պատասխանեց նեթբուքը,-Լավ իմ տերը եկավ ,երբ գնա կզանգեմ,-ասաց նեթբուքը: Անցավ հինգ րոպե և նեթբուքը զանգեց համակարգչին:
    -Մկնիկդ տեղ հասա՞վ,-Հարցրեց նեթբուքը համակարգչին:
    -Այո-պատասխանեց համակարգիչը:

  5. parsamyanruzanna / Jan 22 2016 2:24 ե.

    Անտառի բոլոր ծառերն իրար նման էին: Բայց մի ծառ կար, որ տարբերվում էր մյուսներից: Նա այնքան գեղեցիկ էր, որ ոչ ոք չէր կարողանում անտարբեր անցնել նրա կողքով։ Ծառի արմատները ամբողջովին դրսում էին, և փաթաթված իրար վրա։ Կարծես թե փորձում էր փախչել անտառից։

  6. mariavetisyan / Jan 22 2016 2:52 ե.

    Մի օր համակարգիչը զանգեց իր ընկեր նեթբուքին :

    -Մկնիկս կորել է , կարո՞ղ է տեսել ես:

    -Ոչ չեմ տեսել,-ասաց նեթբուքը:

    -Օ, ինչ վատ է,-ասաց համակարգիչը:

    -Լավ ես կնայեմ իմ տանը,-ասաց նեթբուքը:

    -Օ, շատ-շատ շնորհակալ եմ, դու ամենալավ ընկերն ես,- ասաց համակարգիչը:
    Նեթբուքը նայեց տանը, մկնիկը գտավ: Զանգեց համակարգչին և ասաց, որ գտել է: Համակարգիչը շատ-շատ ուրախացավ և խնդրեց, որ նա բերի այն:

    Եվ այդպես էլ եղավ:

  7. nareghazaryan / Jan 22 2016 3:35 ե.

    Անտառի բոլոր ծառերն իրար նման էին: Բայց մի ծառ կար, որ տարբերվում էր մյուսներից: Նա բոլորի նման վերև չէր աճում, այլ աճում էր ներքև, որովհետև նա Ուռենի էր: Բոլորը նրա վրա ծիծաղում էին:Բայց մի օր եկան մարդիկ և նրանց պետք էր ուղիղ ու երկար գերաններ կտրել: Բոլոր բարձր ծառերը կտրեցին, մնաց միայն Ուռենին: Հիմա ծառերը նորից աճում են, բայց էլ չեն ծիծաղում Ուռենու վրա, քանի որ նա բոլորից մեծ է:

  8. svetlanand1svetlanahamdzumyan / Jan 22 2016 4:06 ե.

    Անտառի բոլոր ծառերն իրար նման էին: Բայց մի ծառ կար, որ տարբերվում էր մյուսներից: Նա առանձնահատուկ էր:
    Բոլոր ծառերը տարվա 4 եղանակներին տարբեր հագուստներ են հագնում, բայց ձմռանը նրանք միայն սպիտակ են հագնում: Իսկ ահա այս առանձնահատուկ ծառը միայն ձմռանն է ծաղկում:
    Նրա վրա ոչ թե մրգեր կամ տերևներ են աճում, այլ նվերներ և խաղալիքներ: Ամանորի գիշերը անտառի բոլոր կենդանիները իրենց ձագուկների հետ միասին հավաքվում են այդ ծառի տակ և սկսվում է տոնախմբությունը: Բոլոր կենդանիները ստանում են իրենց նվերները, իսկ նրանց ձագուկները՝ խաղալիքները:

  9. susannabalakhchyan / Jan 22 2016 5:01 ե.

    Անտառի բոլոր ծառերն իրար նման էին: Բայց մի ծառ կար, որ տարբերվում էր մյուսներից: Նա մնացած ծառերի նման տերևաթափ չի ունենում։Այդ պատճառով մյուս ծառերը նրան չէին սիրում։ Երբ գալիս է ցուրտ ձմեռը,բոլոր ծառերը առանց տերևների կանգնած են, միայն նա է կանաչ կանգնած անտառում։ Ծառը իր տերևները պոկեց և բաժանեց բոլոր ծառերի միջև,և բոլորը կրկին երջանիկ և միասին էին տարվա բոլոր եղանակներին։

  10. ofeliaandreasyan / Jan 22 2016 6:21 ե.

    Մի օր համակարգիչը զանգեց իր ընկեր նեթբուքին.

  11. zavenghazryan / Jan 22 2016 7:50 ե.

    -Մկնիկս կորել է, կարո՞ղ է տեսել ես;
    -Աղբը թափելիս աղբատարի մեջ նկատեցի ինչ-որ լարեր: -Նոթբուքը գնաց քաղաքապետարան և հայտնեց այդ մասին: Քաղաքապետը ասաց.
    -Ես կզանգահարեմ աղբատար ընկերություն:
    Եվ զանգարեց: Ասացին, որ աղբը արդեն թափել են: Նոթբուքը լալիս էր: Աղբատար ընկերությունը մի մկնիկ գնեց և աղբատար մեքենան տարավ ավելի լավ մկնիկը հանձնեց նոթբուքին: Նոթբուքը անչափ շնորհակալություն հայտնեց և ուրախ-ուրախ թռչկոտելով գնաց տուն:

  12. davidgrigoryan / Jan 22 2016 9:27 ե.

    -Ոչ չեմ տեսել քո մկնիկը,-ասաց նեթբուքը
    -Բա ես ինչ անեմ։
    -Գնա հեռախոսին հարցրու։
    -Հեռախոս միգուցե մկնիկս տեսած լինես։
    -Այո, նա քիչ հետո կգա,-պատասխանեց հեռախոսը։

  13. mariaabrahamyan / Jan 22 2016 10:07 ե.

    Մի օր համակարգիչը զանգեց իր ընկեր նեթբուքին.
    -Մկնիկս կորել է, կարո՞ղ է տեսել ես;
    — Չէ, չեմ տեսել։ Իսկ ձեր տուն, պատահաբար, փիսիկ հյուր չի՞ եկել։
    — Չէ, փիսիկ չի եկել։
    — Իսկ քո մոտ թակարդ չկա՞ դրված։
    — Այո, կա։
    — Բա մուկը, պատահաբար, մեջը չի՞։
    — Չէ, չկա։
    — Իսկ հատակին փնտրե՞լ ես։
    — Հիմա կնայեմ․․․ Հա՜, գտա։ Մուկս կախվել էր։ Կախվել էր սեղանից այն կողմ։
    — Ինչ լավ է, որ գտնվեց։
    — Շնոհակալ եմ օգնության համար, Նեթբուք։
    — Խնդրեմ, ուրախ եմ, որ օգնեցի։

  14. ofeliaandreasyan / Jan 23 2016 1:22 ե.

    Մի օր գդալը հյուր գնաց թավայի տուն:
    Թավան էլ շերեփն էր փնտրում…
    -Ին՞չ է պատահել թավա:
    -Շերեփին եմ կորցրել:Գդալ, պատահաբար շերեփին չե՞ս տեսել:
    -Չե, չեմ տեսել, իսկ դու խոհանոցում նայե՞լ ես
    -Ոչ, հիմա կնայեմ, ոչ, չկա խոհանոցում:
    -Իսկ սպասքի դարակում նայե՞լ ես:
    -Հիմա կնայեմ, ահա գտա:
    -Շնորհակալություն գդալ:
    -Խնդրեմ, ուրախ եմ, որ կարողացա օգնել:

  15. lalahovhannisyan / Jan 23 2016 2:21 ե.

    Անտառի բոլոր ծառերն իրար նման էին: Բայց մի ծառ կար, որ տարբերվում էր մյուսներից: Նա կարողանում էր քայլել և խոսալ: Ու մի օր էլ նա որոշեց ճամփորդել: Բայց ճանապարհին նա մի ծառ տեսավ, ում շատ հավանեց ու ուզեցավ հետը խոսել, որ ընկերանային ու միասին ճամփորդեին: Բայց նա չեր խոսում և ծառը շատ տխրեց, որ ոչ մի ծառ չէր հասկանում իր լեզուն: Ծառն էլ որոշեց բոլոր իր ընկերներին խոսել սովորեցնել: Ու սկսեց իր տերևների վրա գծիկներ քաշել, որ նախ տառերը սովորեցնի: Իր ընկերները իր հետևից նույն գծերից արեցին իրենց տերևներին ու սկսեցին սովորել: Ու մինչև հիմա էլ բոլոր ծառերի տերևները տետրի թղթերի նման գծեր ունեն, որ սովորեն:

  16. araaramyan / Jan 23 2016 9:52 ե.

    Reblogged this on Արա Արամյանի բլոգ and commented:
    Անտառի բոլոր ծառերն իրար նման էին: Բայց մի ծառ կար, որ տարբերվում էր մյուսներից: Նա աճել էր բոլոր ծառերից հեռու: Եվ տարբերվում էր մյուս ծառերից իր տեսքով: Այդ ծառը շատ էր ուզում որ իր հարևանությամբ էլ ծառեր աճեն, ինքն էլ ընկերներ ունենա: Քամին խղճաց ծառին և սերմեր քշեց , բերեց և գցեց այդ ծառի հարևանությամբ: Ժամանակ անցավ և սերմերը ծլեցին, մեծացան ու ծառեր դարձան:Ծառը վերջապես ընկերներ ուներ և երջանիկ էր:

  17. lilitnd1 / Jan 25 2016 3:48 ե.

    Մի օր համակարգիչը զանգեց իր ընկեր նեթբուքին.

    -Մկնիկս կորել է, կարո՞ղ է տեսել ես:
    Նեթբուքը պատասխանում է.
    — Մո՞ւկ, չէ, մեր տանը մուկ չկա:
    — Է՜, մուկ չէ:
    — Բա ի՞նչ,- զարմանում է նեթբուքը:
    — Է՜, ախր դու ինչ կիմանաս՝ մկնիկն ինչ է, ախր դու Նեթբուք ես եւ դու մկնիկ չունես: Իսկ ինձ մոտ կա մկնիկ, հասկացա՞ր:
    — Լավ, հասկացա… լսիր, մեզ մոտ ինչ-որ հյուր է եկել, չգիտեմ ով է, բայց միասին սրճում ենք: Մի հատ հարցնեմ, միգուցե քո մկնիկն է:
    Քիչ հետո նեթբուքը եկավ եւ ասաց.
    — Համակարգիչ, նա ասաց, որ քո մկնիկն է, շուտ արի մեր տուն:
    — Լավ, հիմա գալիս եմ, — ուրախացավ համակարգիչը:
    Համակարգիչը մկնիկին գտավ եւ նրան տարավ տուն եւ այսքանով պատմությունը վերջացավ:

  18. sonand1 / Jan 25 2016 4:07 ե.

    Անտառում բոլոր ծառերն իրար նման էին, բայց մի ծառ կար, որ տարբերվում էր մյուսներից: Նա միշտ կանաչ էր: Մյուս ծառերը տարբեր գույներ էին հագնում, մրգեր էր լինում նրանց վրա, իսկ կանաչ ծառը շա՜տ էր տխրում, որ ինքը մյուսների նման չի: Նա էլ էր ուզում տարբեր գույներ ստանալ, մրգեր ունենար, բայց մի օր ձմեռը եկավ, ծառերը մնացին անշոր և սառեցին, իսկ կանաչ ծառը մնաց ինչպես կար, նա չէր մրսում և չէր նեղվում: Նա մտածեց, որ այդքան էլ վատ չի կանաչ ծառ լինելը: Մեկ հանկարծ անտառը լցվեց երեխաների աղմուկ-աղաղակով, նրանք զարդարեցին այդ ծառը և կոչեցին տոնածառ…

Trackbacks

  1. Հաշվետվություն | Մեդիամանկավարժական բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր

Մեդիամանկավարժական բլոգ

Դասվարի նոթատետր. Աշխեն Գրիգորյան

%d bloggers like this: