Skip to content
Մայիսի 18, 2016 / menqenqnordproc

Ղ. Աղայան-Ջ. Ռոդարի ներկայացման սցենար (3-1 դասարան)

Հերոս (Միհրան Կարսեցյան)

Արև (Սոնա Մեհրաբյան)

Ամպ (Դավիթ Հովհաննիսյան)

Քոթուկ (Նարեկ Ավետիսյան)

Կացին (Դավիթ Գրիգորյան)

Դարբին (Ռուբեն Թադևոսյան)

Գայլ (Երվանդ Երվանդյան)

Շուն (Գարիկ Հովսեփյան)

Պառավ (Լալա Հովհաննիսյան)

Երկինք (Լիլիթ Արևշատյան)

 

Հերոս (Միհրան)

Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա, շատ փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի.

-Ա՛յ քոթուկ, ի՞նչ քաջ ես:

ՔՈԹՈՒԿ (Նարեկ)

-Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կտրում:

ՄԻՀՐԱՆ
-Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես:

ԿԱՑԻՆ (Դավիթ Գրիգորյան)

— Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:

ՄԻՀՐԱՆ
-Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես:

ԴԱՐԲԻՆ (Ռուբեն)

— Թե որ քաջ եմ, ինչո՞ւ եմ գայլից վախենում:

ՄԻՀՐԱՆ
-Ա՛յ գայլ, ի՞նչ քաջ ես:

ԳԱՅԼ (Երվանդ)

— Թե որ քաջ եմ, շունն ինչո՞ւ է փախցնում ինձ:

ՄԻՀՐԱՆ
-Ա՛յ շուն, ի՞նչ քաջ ես:

 

ՇՈՒՆ (Գարիկ)

— Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ծեծում ինձ պառավը:

ՄԻՀՐԱՆ
-Ա՛յ պառավ, ի՞նչ քաջ ես:

ՊԱՌԱՎ (Լալա)

-Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է երկինքն ինձ տանում:

ՄԻՀՐԱՆ

-Ա՛յ երկինք, ի՞նչ քաջ ես:

ԵՐԿԻՆՔ (Լիլիթ Արևշատյան)

— Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ամպը երեսս ծածկում:
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

  1. Մինչդեռ մեր հերոսն իր հարցերի պատասխաններն էր փնտրում երկրի վրա, ահա թե ինչ էր կատարվում երկնքում (Զավեն)

 

  1. Արևը հրեղեն մարտակառքով ուրախ և հպարտ շրջում էր երկնքում՝ ճառագայթները բոլոր ուղղություններով սփռելով (Օֆելյա)

 

ԱՄՊ (արևին դիմելով) (Դավիթ Հովհաննիսյան)

-Ա~յ շռայլություն, ա~յ շվայտություն, բաժանի՛ր, բաժանի՛ր ճառագայթներդ: Տեսնենք վերջում քեզնից ինչ է մնալու:

ՀԵՂԻՆԱԿ (Մարիա Աբրահամյան)

  1. Միայն այս մի ամպն էր, որ իր ամպրոպային տրամադրությամբ զայրացած շարունակում էր փնթփնթալ.

ԱՄՊ (արևին դիմելով)

-Դե շռայլի՛ր, շռայլի՛ր քո հարստությունը և կտեսնես՝ հետդ ինչպես կվարվեն, երբ քեզնից ստանալու էլ ոչինչ չեն ունենա

ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

  1. Խաղողի այգիներում ամեն մի որթ որսում էր արևի ճառագայթներն ու հրճվում (Սվետլանա)
  1. Չկար խոտի գեթ մեկ հատիկ (Մանե)
  1. … սարդ, ծաղիկ կամ ջրի կաթիլ, որն արևի իր հասանելիք ճառագայթները չստանար (Սուսաննա)
  2. Արևն ամենուրեք շարունակում էր իր ճանապարհորդությունը՝ ամենուրեք առանց հաշվելու միլիոնավոր, միլիարդավոր ճառագայթներ սփռելով(Նարե)
  3. Միայն մայրամուտին նա հաշվեց մնացած ճառագայթները (ՄարիաԱվետիսյան)
  4. …և, ա~յ քեզ հրաշք… (Արա)
  5. ոչ մի ճառագայթ չէր պակասել (Ռուզաննա)
  6. Ամպը զարմանքից սկսեց կարկուտ տեղալ: Արևն ուրախ նետվեց ծովը(Մարի Մադոյան)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր

Մեդիամանկավարժական բլոգ

Դասվարի նոթատետր. Աշխեն Գրիգորյան

%d bloggers like this: